Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ նոյեմբերի 7-ին Սեւան-Գավառ մայրուղուց, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1949 թ. ծնված Էդիկ Թամրազյանը եւ 1974 թ. ծնված Դավիթ Հարությունյանը՝ Թամրազյանի վարած «ՄԱԶ-5549» մակնիշի բեռնատարով հանդերձ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեքենայի զննությամբ` բեռնախցում, հայտնաբերվել է ընդհանուր 441.000 դրամ արժողությամբ 2,1 խմ հաճարի կիսաչոր վառելափայտ եւ նույն ծառատեսակի 4,2 խմ տախտակ, որոնց վերաբերյալ փայտանյութի տեր Դ. Հարությունյանը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժին:





























