Նոյեմբերի 9-ին, ժամը 08.35-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1983 թ. ծնված Արտակ Ստեփանյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2010 թ. մարտի 20-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խոշոր չափերիր խարդախություն կատարելու մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: