Շիրակի մարզում «Լիբերտա» հյուրանոցի 43-ամյա աշխատակցուհին 1000 դրամ միջնորդավճարի դիմաց զանգահարել եւ հյուրանոցի այցելուների համար մրմնավաճառուհիներ է հրավիրել այդկերպ նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն: Շիրակի մարզ ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, 43-ամյա Ա. Ս-ն, աշխատելով «Լիբերտա» հյուրանոցային համալիրում որպես ադմինիստրատոր, նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն: Նա պարբերաբար զանգել եւ մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով հյուրանոց է հրավիրել մարմնավաճառների, որի դիմաց ստացել է գույքային օգուտ` 1000-ական դրամ միջնորդավճար:
Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2 –րդ մասի 5-րդ կետով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 8-ին, առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























