ՀՅԴ-ն դեռ չի քննարկել նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես կգա, թե կպաշտպանի այլ, այդ թվում ԲՀԿ-ական թեկնածուի: Դեկտեմբերին ՀՅԴ-ն Գերագույն ժողով ունի, որտեղ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը:
Նրա խոսքով, վերջնական որոշումները կայացվում են Գերագույն ժողովում, որի ժամանակ էլ արդյունքները կներկայացվեն: «Ժողովը քննում է տարբեր հարցեր, կարող է եւ տարբեր տարբերակներ լինեն, հետեւաբար ես չեմ կարող ասել, թե ինչ տարբերակներ են լինելու, ով ինչ կառաջադրի: Բոլոր մասնակիցները կարող են ինչ-որ բան առաջարկել: Կքննեն ընդհանրապես թեկնածու ենք դնում, թե չենք դնում, իսկ, եթե չենք դնում, ի՞նչ ենք անելու եւ այլն եւ այլն»,- ավելացրեց Արտյուշա Շահբազյանը:




























