Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտ «ՎԱԶ-21121» մակնիշի 14 ՕՏ 093 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Վթարի հետեւանքով, վարորդը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Անդրանիկ Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ հետաքննիչ Ստեփան Համբարյանի գլխավորությամբ: Վթարի ենթարկված մեքենան պատկանում է Վանաձորում գործող «Գալաիզ» տաքսի ծառայությանը:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանանի/NEWS.am