Նոյեմբերի 11-ին` ժամը 12,07-ին, «1-03» ծառայությունից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մայիսի 9 փողոցի թիվ 9 շենքի 18 բնակարանի բնակիչներ Գրիգորյան Քնարիկը (1954թ.), Բաղդասարյան Աիդան (1983թ.) թունավորման ախտանշաններով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, իսկ Հովհաննես (2007թ) եւ Շահեն (2009թ.) Ղամբարյանները` «Մուրացան» ԲԿ:
ԱԻՆ-ից թունավորման պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





























