Մայրաքաղաքի Վարդանանց 10  հասցեում երեկ գիշեր ժամը 2-ի սահմաններում  կրակոցներ են հնչել: News.am-ի տեղեկություններով` կրակոցներն ուղղված են եղել բարձր հարկերին: Վնասվել են բնակիչներից մեկի, ով  Սլավոնական համալսարանի աշխատակից է, տան պատուհանները:

Ոստիկանությունից հաստատեցին միջադեպի մասին տեղեկությունները: Լրացուցիչ մանրամասներ News.am-ը կհայտնի ավելի ուշ: