«ԱՄՆ պետդեպարտամենտի՝ ՀՀ սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ հայտարարությունը ցույց է տալիս, որ ամերիկյան կողմն աջակցում է մեզ»,- այսօրվա մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Նշելով, որ Թուրքիան երբեք չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, եթե դրանցում հայկական կողմի վերապահումներ տեսնի, նա տեղեկացրեց, որ ինքն էլ վերապահումների կողմնակից չէ, որովհետեւ դա գործընթացի ձախողում կնշանակի։ «Եթե Թուրքիայում արձանագրությունների վավերացման առաջընթաց նկատվի, մենք եւս քննարկումներ կսկսենք ԱԺ-ում»,- տեղեկացրեց նա։
Վերջում ՀՀԿ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ թուրքական դիվանագիտությունը, որի մասին հիացմունքով խոսում են բոլորը, իրականում այդքան էլ «հզոր եւ ճկուն» չէ, որքան կարծում են շատերը։ «Թուրքական կողմի գոնե այսօրվա քայլերը մակերեսային են»,- ամփոփեց նա։



























