Ադրբեջանի հարավային հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել:

Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել ժամը 20։33-ին՝ Լերիքի եւ Լենքորանի շրջանների սահմանում:

Լենքորանից 25 կմ հեռավորության վրա գտնվող էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ:

Լերիքի շրջանում երկրաշարժը զգացվել է 2 բալ հզորությամբ:

Զոհեր եւ ավերածություններ չկան: