Այսօր` փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 8-ին Թուրքիայի տարածքում, Տիվրիկ քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 4.5 մագնիտուդի երկրաշարժ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից` երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: