Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Սանկտ Պետերբուրգում վարորդի մահվան փաստի առթիվ, ով, ինչպես նշվել է, ինքնասպանություն է գործել: Քննիչները չեն բացառում, որ Գրիգորի Կոչնեւին, ով, իբր, 5 անգամ դանակով հարվածել է իրեն, կարող էին դանակահարած լինել:
Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, Պետերգուրգի Օղակաձեւ ճանապարհին: 37-ամյա Կոչնեւը «Տոյոտա Լենդ Կուզեր Պրադո» մեքենայով բախվել է «Հունդայի» մակնիշի մեքենային, որում Պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցներ են եղել: Բախումից հետո Կոչնեւը դուրս է եկել մեքենայից եւ քիչ է մնացել ընկնի «ՎԱԶ-2110» մեքենայի անիվների տակ: «Լադայի» վարորդը հասցրել է արգելակել, որի հետեւանքով հետեւից նրան է բախվել «Աուդի» մեքենան, գրում է Utro.ru-ն:
Lifenews.ru-ի փոխանցմամբ, Կոչնեւը դուրս է եկել մեքենայից, վնասել մեքենան, ապա հանել դանակն ու հինգ հարված հասցրել իր կրծքին: Միեւնույն ժամանակ Կոչնեւի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին եւ պնդում են, որ նրան սպանել են: Դատաբժշկական փորձաքննությունը եւս ապացուցել է, որ նա չէր կարող ինքնասպան լինել հինգ հարվածով:





























