«Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի տնօրեն Սթիվեն Քորնին աշխատանքից հեռացրել են մոսկովյան խմբագրության աշխատանքի խափանումից հետո: Այդ որոշումն ընդունվել էր Ամերիկայի հեռարձակման հարցերով կառավարիչների խորհրդի դեկտեմբերի նիստում:
Վաշինգտոնի World Affairs ամսագիրը, վկայակոչելով «երկու իրազեկ աղբյուրի», հայտնում է, որ գաղտնի պայմանավորվածությամբ Քորնին առաջարկել են պաշտոնը լքել փետրվարին: Մինչդեռ Քորնը World Affairs-ի թղթակցին հայտարարել է, որ արձակուրդ է գնում, հայտնում է lenta.ru-ն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ ԱՌ-ի մոսկովյան բյուրոյի մասին ասվում է, որ «այն բոլոր առումներով մեռած է»: Դրա մեղքը դրվել է ռուսական ծառայության տնօրեն Մաշա Գեսենի վրա:
World Affairs-ին տված հարցազրույցում BBG-ի կառավարման անդամ Վիկտոր Էշը Քորնին մեղադրել է «մոսկովյան խմբագրության քայքայման» եւ «անուղղելի սխալների» մեջ:
Այն մասին, որ Սթիվեն Քորնը Ռուսաստանի ռադիոկայանին «ավելի շատ էր վնասել, քան Պուտինը», դեկտեմբերի 14-ին BBG-ի փակ նիստում հայտարարել էր Freedom House-ի տնօրենը: Այն ժամանակ էլ որոշվել էր Մոսկվայի բաժանմունքում ստուգում անցկացնել, որն ուղղված կլիներ աշխատակիցների հեռացմանը։



























