Մեքսիկայի բանակը ԱՄՆ-ի հետ սահմանին նոր թունել է հայտնաբերել, որը կարող էր օգտագործվել թմրանյութերի տեղափոխման նպատակով:
Թունելը կառուցվել է Սոնորա նահանգի սահմանամերձ Նոգալես քաղաքի տներից մեկից: Զինվորականների տվյալներով՝ ստորերկրյա թունելը սկիզբ է առնում տան սովորական պահարանի ներսից եւ իջնում 5 մետր ներքեւ: Թունելի լայնությունն ու բարձրությունը 0,8 մետր է:
Զինվորականները նշում են, որ թունելն ավարտված չի եղել, այսինքն ԱՄՆ կողմից ելք չի ունեցել, սակայն ստորերկյա հատվածը հիմնավորապես կառուցված է եղել՝ օդափոխիչ համակարգով եւ լուսավորությամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մեքսիկական հանցավոր խմբավորումները պարբերաբար թունելներ են փորում մարիխուանայի եւ կոկաինի ԱՄՆ տեղափոխելու համար: Վերջին մի քանի տարում ավելի քան 80 թունել է հայտնաբերվել, որոնցով արգելված թմրանյութերը Մեքսիկայից տեղափոխվել են ԱՄՆ:





























