Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ բանակի զինվորներն ավելի հաճախ մահանում են ինքնասպանության հետեւանքով, քան՝ մարտի դաշտում եւ այդ միտումը շարունակում է վատթարանալ: Ընդ որում, ինքնասպանության դիմածներից շատերը երբեք չեն մասնակցել մարտերի, հաղորդում է CBS Local-ը, հաղորդում է Pravda.ru-ն:

Այս վիճակագրությունը հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Մեկ տարվա ընթացքում ԱՄՆ բանակային զորքերում, Ազգային գվարդիայում ծառայող կամ պահեստում գտնվող 303 մարդ ինքնասպան է եղել:

Դեկտեմբերի 7-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ այդ նույն ժամանակահատվածում Աֆղանստանում մարտերում զոհվել է 212 զինծառայող, դրանցից 64 դեպքեր հետաքննվում են:

Ինքնասպան եղածների մոտ 53 տոկոսը 2011 թվականին չի ուղարկվել Իրաք կամ Աֆղանստան: Բացի այդ՝ ինքնասպան եղածների 85 տոկոսը երբեք չի մասնակցել մարտական գործողությունների: