Ոստիկանությունը պայթուցիկ սարք է հայտնաբերել Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի Լիմասոլի արվարձանում գտնվող տանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Պայթուցիկով տուփը գտել են ճանապարհին, որը տանում է դեպի Խրիստոֆիասի տուն: Խոսքը 1,2 կգ տրինիտրոտոլուոլի մասին է, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, թեեւ Կիպրոսի հեռուստաալիքները հայտնում են 3 կգ-անոց պայթուցիկի մասին:
Կիպրոսի հեռուստատեսության փոխանցմամբ՝ Խրիստոֆիասը մտադիր էր մոտ ժամանակներս այցելել իր քաղաքից դուրս գտնվող տուն, բայց չեղյալ էր համարել այցելությունը:
Կիպրոսի իշխանությունները դեռեւս խուսափում են մեկնաբանել, թե արդյոք պայթուցիկ սարքի հայտնաբերումը կապ ունի՞ ահաբեկչության հետ: Մյուս հնարավոր բացատրությունն այն է, որ տվյալ շրջանում է գտնվում քարհանքը, որտեղ պարբերաբար պայթեցումներ են իրականացվում, այնպես որ պայթուցիկով տուփը կարող էր հայտնվել պատահաբար, ոչ թե դիտավորությամբ:





























