Վերջին տարիներին երեխաներին հեքիաթի հերոսների անուններով կոչելու միտում է նկատվում: Սոցիոլոգները դա բացատրում են «Դիսնեյ» եւ մուլտֆիլմերի արտադրության այլ ընկերությունների արտադրանքի պոպուլյարությամբ:
Արեւմուտքում ամենաշատը երխաներին կոչում են Դին Դին փերու եւ ձկնորս Նեմոյի պատվին: Այս տարի ԱՄՆ-ում ծնողները գրանցել են այնպիսի անվանումներ, ինչպիսին են Լյուտիկ, Փայփեր, Սթար, Կիզի, Սինդերելա եւ այլն: Հոգեբանները պնդում են, թե երեխաների անսովոր անունով կոչելով` ծնողներն այդ կերպ ցանկանում են իրենց երեխաներին առանձնացնել:
Ավելի վաղ երեխաներին մանկական եւ պատանեկան ամենահայտնի ֆիլմերի` «Հարի Փոթերի» եւ «Մթնշաղի» հերոսների անուններով կոչելու միտում էր նկատվում: Էդվարդ, Բելա եւ Հարի անունները մեծ տարածում ունեին, ընդ որում` ոչ միայն անգլախոս երկրներում, գրում է Mail.ru-ն:





























