Մեքսիկայի «Զետաս» նարկոկարտելի չորս անդամներ սպանվել են ` իրենց պարագլխի մարմինը դիարանից գողանալու փորձի ժամանակ, տեղեկացնում է BBC-ին:

Մեքսիկական բանակի հաղորդագրության համաձայն` չորս հանցագործները սպանվել են Վերակրուս նահանգի Կորդոբա քաղաքի դիարանի մոտ:  Նրանք փոխհրաձգություն են սկսել իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Զետաս» խմբավորման անդամները փորձել են տանել իրենց լիդերներից մեկի` Անխել Ուսկանգիի մարմինը: Թե ինչու է հանցագործներին պետք եղել նրա մարմինը, չի պարզաբանվում: Հավանաբար, այդպիսին են կարտելի ավանդույթները: