Պակիստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում չորս մարդ է զոհվել, եւս 15-ը, որոնց թվում կան նաեւ կանայք, վիրավորվել են, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին:
Հետաքննության նախնական տվյալներով` անհայտ անձինք պայթյուն են իրականացրել ուխտավորներ տեղափոխող երկու ավտոբուսների ճանապարհին, որոնք հարեւան Իրանից ուղեւորվել են դեպի Քվետու քաղաք: Ռումբը տեղադրված է եղել մոտոցիկլի վրա եւ գործի է դրվել հեռակառավարման սարքի միջոցով:
Առայժմ պայթյունի պատասխանատվությունը որւեէ մեկը չի ստանձնել:




























