Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն աճել է. զոհվել է 19, վիրավորվել մոտ  25 մարդ, տեղեկացնում է  Agence France-Presse-ը:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Մաստունգից ոչ հեռու, Քվետ քաղաքից 30 կմ հեռավորության վրա: Ահաբեկիչները գործի էին դրել հեռակառավարվող ռումբը, որը դրված էր եղել ուխտավորներ տեղափոխող ավտոբուսների ճանապարհին կանգնած մեքենայում: Ավտոբուսներից մեկն այրվել է, ինչն էլ մեծ թվով զոհերի պատճառ է  դարձել: Ընդհանուր առմամբ Իրան էր ուղեւորվում մոտ 180 ուխտավոր:

Առայժմ ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, տեղեկացնում է «Lenta.ru»-ն: