Հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին անգամ չի կարող ստիպել Ֆրանսիա վերադառնալ փաստը, որ հարուստների համար 75% եկամտահարկի մասին օրենքը հակասահմանադրական է ճանաչվել: Դերասանը հայտարարել է,  որ հոգնել է իր Բելգիա տեղափոխվելու շուրջ ստեղծված աղմուկից  եւ չի պատրաստվում վստահել իր հայրենիքի քաղաքական գործիչներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դեպարդիեի կարծիքը Ֆրանսիայի իշխանությունների վարքագծի մասին չի փոխվի անգամ  այսպես կորչված «հարուստների համար» օրենքի չեղյալ հայտարարումից հետո: «Դա ինձ համար ոչինչ չի փոխում: Ինձ համար միեւնույն է»,-հայտարարել է 64-ամյա դերասանը:

Ժերար Դեպարդիեն հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից այն բանից հետո, երբ վարչապետ Ժան Մարկ Էյրոն Բելգիա տեղափոխվելու նրա որոշումը համարել էր «խղճուկ, արհամարհելի քայլ»:

Լուսանկարը՝ NEWS.am