Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ է հայտարարել հարկը, որի պատճառով Դեպարդյեն փախել է Ֆրանսիայից, խոսքը 1 միլիոնից բարձր եկամտի համար 75-տոկոսանոց հարկի մասին է, որ սոցիալիստական կառավարությունը ծրագրում էր մտցնել 2013թ.:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկած հարկի ներդրումը հարուցել էր Ֆրանսիայի շատ հարուստների զայրույթը եւ շատերը ստիպված էին հեռանալ Ֆրանսիայից: Այդ որոշումից հետո Ֆրանսիայի ամենահարուստ մարդը` LMVH ընկերության ղեկավար, 63-ամյա Բեռնար Առնոն որոշել էր դառնալ Բելգիայի հպատակ եւ դիմում էր ներկայացրել խորհրդարանական հանձնաժողովին:

Բելգիա տեղափոխվելու մտադրություն ուներ նաեւ դերասան Ժերար Դեպարդյեն: Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն Դեպարդյեի քայլը խղճուկ եւ ոչ հայրենասիրական էր անվանել, ի պատասխան Դեպարդյեն նամակ էր գրել` նշելով, որ «հայրենասիրություն» եզրույթը հնացել է, ինքը աշխարհի, այլ ոչ Ֆրանսիայի քաղաքացի է եւ թույլ չի տա իրեն վիրավորել: