Մեքսիկացի հնագետները նետի եւ նիզակի 60 ծայրակալ են հայտնաբերել, որոնք պատրաստվել են 3000-4500 տարի առաջ, տեղեկացնում է  «artdaily.org»-ը:

Հայտնագործությունը կատարվել է Սինալոա նահանգում, Մազալտան քաղաքից  50 կմ հեռավորության վրա, որը հայտնի է քարե փորագրություններով: Պեղումները կատարվել են  2010-2012 թվականներին:

Գիտնականների խոսքով` նոր արդյունքները կարող են օգնել կողմնորոշվել հնագույն մարդկանց բնակության վայրերի հարցում, որոնք փորագրություններ են թողել:

Բացի նշված իրերից, գիտնականներին հաջողվել է  գտնել նաեւ  մի քանի դամբարաններ, որոնք, նախնական տվյալներով,  թվագրվում են VIII- XIII դարերին: Այնտեղ գտնվել են կենցաղային բազմաթիվ առարկաներ, այդ թվում` լավ պահպանված ամանեղեն: