ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 30-ին ստորագրել է օրենքը, որով հատուկ ծառայություններին թույլատրվում է գաղտնալսել ահաբեկչության մեջ կասկածվող օտարերկրացիներին: Հատուկ ծառայությունները նաեւ կարող են ստուգել պոտենցիալ վտանգավոր անձանց էլեկտրոնային նամակները, հաղորդում է RBC-ն:

Տվյալ օրենքը որպես ժամանակավոր ակտ մտցրել էին դեռ Ջորջ Բուշ-կրտսերի օրոք, իսկ Օբաման այժմ երկարաձգել է օրենքի գործողությունը եւս հինգ տարով:

Գաղտնալսման օրենքը բուռն քննարկումների առարկա էր դարձել ԱՄՆ-ում, ընդ որում Օբաման նախկինում հանդես էր գալիս դա չեղյալ հայտարարելու օգտին: Օրենքի քննադատները այն վտանգավոր են համարում ամերիկացիների ազատության համար: Օրենքը տարածվում է նաեւ ԱՄՆ քաղաքացիների վրա, որոնց կասկածում են ահաբեկչական կապեր ունենալու մեջ: