Նոր տարվա պատվին Նեապոլի իշխանությունները որոշել են հսկա երեկույթ կազմակերպել քաղաքի ծովափին, որը պետք է դառնա ամենամեծ դիսկոտեկը ողջ Եվրոպայում:
Այսպես, ժամը 22:30-ին ծովափը կդառնա հսկա պարահրապարակ, ուր կարող են գալ բոլոր ցանկացողները, իսկ գիշերը ժամը 1-ին մեծ հրավառություն է լինելու: Գիշերային շոուին կմասնակցեն հայտնի դիջեյներ եւ Alex Neri, Daddy’s Grove, Circo Nero, Ania J. Bio и Plаnet Funk խմբերը:





























