Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթը, որ հայտնի է Մուհամեդ մարգարեի մասին ծաղրանկարներով, մտադիր է նրա կյանքի մասին կոմիքս հրապարակել, հաղորդում է Al Arabiya-ն` վկայակոչելով Agence France Press-ը:
Հանդեսի պատկերազարդողի եւ հրապարակչի, ով հայտնի է Չարբ կեղծանունով, խոսքով, կոմիքսը թողարկվելու է իսլամագետի խմբագրմամբ եւ «իսլամի բարձր ուղեղները ոչինչ անպատշաճ չեն գտնի»:
Չարբը կոմիքսի գաղափարը մտահղացել է դեռ 2006թ., երբ դանիական թերթում տեսել էր Մուհամեդի ծաղրանկարները» Կոմիքսների թողարկումը սկսելու է հունվարի 2-ին:
2011թ. նոյեմբերին ծաղրանկարների հրապարակման համար հանդեսը հարձակման էր ենթարկվել, իսկ կայքը կոտրվել էր: Չարբը ներկայումս գտնվում է ոստիկանական հսկողության տակ:





























