Հարյուրավոր մարդիկ այսօր` դեկտեմբերի 31-ին դուրս են եկել Հնդկաստանի մայրաքաղաքի փողոցները խմբակային բռնաբարության հետեւանքով մահացած 23-ամյա աղջկա ողջակիզումից մեկ օր անց:

Բողոքողների մեծ մասը երիտասարդներ են: Նրանք պահանջում են օրենսդրական մակարդակով խստացնել կանանց դեմ հանցագործությունների համար պատասխանատվությունը: IANS գործակալության տվյալներով, երկու մարդ ի նշան բողոքի հաղադուլ են հայտարարել, հաղորդում «ՌԻԱ Նովոստին»:

Քաղաքում նախկինի պես պարեկում են ոստիկանության ուժեղացված վերակարգերը: Բողոքի ակցիաներն անցնում են խաղաղ:

Հիշեցնենք, որ ուսանողուհուն ծեծել եւ բռնաբարել էին վեց հարբած տղամարդիկ դեկտեմբերի 16-ին, Նյու Դելիի ավտոբուսներից մեկում: Երբ աղջկա առողջությունը վատացել էր, նրան ինքնաթիռով տեղափոխել են Սինգապուրի կլինիկաներից մեկը: Բժիշկներին, սական, չէր հաջողվել փրկել նրա կյանքը: