Բիրմայի իշխանությունները որոշել են առաջին անգամ Նոր տարին դիմավորել Ռանգունում կայանալիք հրավառությամբ: Տվյալ իրադարձությունը վերլուծաբանները բնորոշել են որպես «հասարակական կյանքի հետագա ազատականացում», հաղորդում է BBC-ն:

Հրանյութերով զանգվածային ներկայացումը կայանալու է 98-մետրանոց Շվեդագոն տաճարի` Բիրմայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկի մոտ:

Նախկինում, ռազմական ռեժիմի օրենքներով հանրային հավաքները Բիրմայի փողոցներում արգելված էին: