Լոնդոնի մետրոյի հավաքարարները երկօրյա գործադուլ են սկսել Նոր տարվա նախօրեին ` դժգոհելով իրենց աշխատավարձից, որը ցածր է Բրիտանիայի մայրաքաղաքում ապրուստի նվազագույն չափից, գրում է Guardian թերթը:

RMT արհմիության տվյալներով, այդ ոլորտի աշխատողները ստանում են 8,3 ֆունտ մեկ ժամվա համար, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 12,5 ֆունտ մեկ ժամվա համար: Արհմիությունը պահանջում է այդքան բարձրացնել աշխատավարձերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

Գործադուլը կարող է բացասական ազդել մետրոյի սանիտարական վիճակի վրա, քանի որ քաղաքային տրանսպորտը աշխատելու է ողջ ամանորյա գիշերը, իսկ գիշերը ժամը 23:45-ից մինչեւ ամը 4:30-ը մետրոյով երթեւեկելը ձրի է լինելու Diageo ալկոհոլային խմիչքների գովազդային ակցիայի շրջանակներում: