Մի քանի տասնյակ ցուցարարներ շրջափակել են փարիզում Վատիկանի դեսպանատան շենքը` աջակցելով ներգաղթյալներին, ովքեր ֆրանսիական իշխանություններից իրենց կարգավիճակի հստակեցում են պահանջում, հաղորդում է AFP-ն:
Ցուցարարները ցուցապաստառ են բացել. «Հիսուսը պաշտպանում էր անծանոթին: Քրիստոնյա, ի՞նչ ես դու արել քո եղբայրների համար» գրությամբ: Ցուցարարներն այսկերպ աջակցում են մոտ 50 ներգաղթյալներին` հիմնականում Ալժիրից, որոնք հացադուլ են հայտարարել:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին ֆրանսիական ոստիկանությունը հացադուլավորներին հանել էր Լիլ քաղաքի եկեղեցուց, որտեղ նրանք ցույց էին անում:




























