Խաղաղօվկիանոսյան Կիրբատի կղզիների բնակիչների համար արդեն Նոր տարի է: Նրանք առաջինն են դիմավորել Ամանորը: Երեւանի ժամանակով ժամը 14-ին Նոր տարին մեկնարկել է Քրիսթմաս կղզում, իսկ մեկ ժամ անց` Նոր Զելանդիայում:

Ռուսաստանում առաջինը նշել են Անադիրի, Պետրոպավլովսկ-Կամչատսկի եւ Մագադանի բնակիչները` ժամը 16-ին: Ժամը 19-ին Նոր տարին դիմավորել են Իրկուտսկում, Ուլան-Ուդեում եւ Տոկիոյում:

Լոնդոնի բնակիչները նոր տարին կդիմավորեն, երբ Երեւանում ժամը 4-ը կլինի, իսկ ժամը 9-ին զանգերը կողանջեն Նյու Յորքի Թայմս-սքվերում: Վերջինը ամանորը կհասնի Խաղաղօվկիանոսյան Նիուե պետություն եւ Միդուեյ աթոլ: