Իռլանդիայի հանրապետությունն երեքշաբթի օրը ստանձնել է Եվրամիության (ԵՄ) նախագահի պաշտոնը` խոստանալով ամեն ինչ անել տարածաշրջանում տնտեսական հավասարակշռությունը, զբաղվածությունն ու աճը պահելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ԵՄ նախագահի պաշտոնը փոխվում է կես տարին մեկ եւ Իռլանդիային այն հանձնել է Կիպրոսը: Իռլանդիան արդեն 40 տարի է, ինչ ընդգրկվել է ԵՄ կազմ եւ սա նրա համար 7-րդ նախագահական ժամանակաշրջանն է: Երկիր-նախագահը հանդիսանում է 27 անդամ երկրներից բաղկացած ԵՄ Խորհրդի ղեկավար, ինչպես նաեւ որոշում է միության օրակարգն ու գործունեության գերակայությունները առաջիկա կես տարվա համար: Իռլանդիան հանդիսանում է ԵՄ ու եվրագոտում գտնվող այն պետություններից մեկն, ով համեմատաբար ավելի շատ է տուժել ֆինանսա-տնտեսական ճգնաժամից, եւ հենց այստեղից էլ կհնչի նրա կառավարության գերակայությունները





























