Չիկագոյում մտադիր են քանդել Ռոնալդ Ռեյգանի տունը: ԱՄՆ 40-րդ նախագահը մի քանի տարի ապրել է Չիկագոյի Հայդ-Պարկ թաղամասում: Ռեյգանը կյանքի մեծ մասն անցկացրել է Կալիֆորնիայում, սակայն Իլինոյս նահանգի բնակիչները հպարտությամբ հիշեցնում են, որ նա ծնվել եւ մանկությունն անցկացրել է հենց Չիկագոյում:

Ռեյգանն ապրել է Չիկագայի հարավային մասում: Այս թաղամասից է նաեւ ԱՄՆ ներկա նախագահ Բարաք Օբաման: Ռեյգանների հին տան տեղը ցանկանում են կառուցել Չիկագոյի համալսարանի բժշկական կամպուսի նոր շենք: Այժմ Չիկագոյում հանրային քննարկումներ են սկսվել Ռեյգանների տան պատմական արժեքի եւ այն քանդելու վերաբերյալ, հաղորդում է Utro.ru-ն: