2012-ին բնական աղետներն աշխարհում հասցրել են 160 միլիարդ դոլարի վնաս: Գերմանական Muenchener Rueckversicherung AG (Munich Re) վերաապահովագրող ընկերությունը հայտնում է, որ 65 միլիարդը պետք է փոխհատուցեն ապահովագրական ընկերությունները:

Բնական աղետների հետեւանքով անցած տարի զոհվել է 9,5 հազար մարդ: 2011-ին զոհվել էր մոտ 30 հազար մարդ: 2012-ին առավելագույն տնտեսական վնաս է բերել «Սենդի» փոթորիկն ԱՄՆ-ում` 25 միլիարդ դոլար կամ ապահովագրական դեպքերի 90 տոկոսը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ում գրանցված տեւական ամառային երաշտն է` 20 միլիարդ դոլար (պետք է փոխհատուցվի 15-17 միլարդը): ԱՄՆ-ի գյուղատնտեսության պատմության մեջ սա ռեկորդային վնաս է:

2011-ին համաշխարհային կորուստները կազմել էին 400 միլիարդ դոլար, որոնցից միայն 119 միլիարդը պետք է փոխհատուցեին ապահովագրական ընկերությունները: