Նորվեգիայում սառեցված մսամթերքի մեջ ձիու միս է հայտնաբերվել: Պարզվել է, ձիու միս է պարունակել «First Price» բրենդի կիսաֆաբրիկատը:
Փորձաքննությունը հաստատել է ձիու ԴՆԹ-ի առակայությունը: Պարզվելէ, որ արատդրողն իր հերթին ոչ ճիշտ մակնշված մսամթերք է ստացել եվրոպական մատակարարից, հաղորդում է «NEWSru.com»-ը»:
«Մսային սկանդալը» Եվրոպայում բռնկվել էր այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի խոշոր սուպերմարկետներից մեկում` «Tesco»-ում պլանային ստուգումների ժամանակ ձիու ԴՆԹ է հայտնաբերվել: Նման դեպքեր արձանագրվել են նաեւ Իսպանիայում, Կիպրոսում, Լյուքսեմբուրգում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Գերմանիայում:
Մեծ Բրիտանաիյում արդեն ձերբակալվել են մսամթերքի երկու ձեռնարկությունների երեք կասկածյալների:
Հոլանդական լրատվամիջոցները հայտնել են, որ «մսային սկանդալի» հետքը տանում է դեպի Անտվերպեն: Այնտեղի ձեռնարկատերերից մեկին պատկանող «Draap Trading» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, Ռումինիայի սպանդանոցներից 60 տոննա ձիու միս է գնել, որը որպես տավարի միս վաճառվել է Մեծ Բրիտանիային:




























