Էկվադորի դեսպանատան մոտ, որտեղ ապաստանել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, շուրջօրյա հերթապահություն իրականացնող լոնդոնյան ոստիկանության ծախսերը կազմել են 2,9 մլն եվրո (մոտ 4,5 մլն դոլար)։ Մասնավորապես, 600 հազար դոլար վճարվել է արտաժամյա աշխատանքի դիմաց, հայտնում է BBC-ն։
Շվեդիայում 41-ամյա ծրագրավորողին կասկածում են բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեջ։ Երկրի իշխանությունները Մեծ Բրիտանիայից պահանջում են նրան արտահանձնել։ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանել է 2012թ. հունիսից։ Նույն տարվա օգոստոսին հարավամերիկյան երկրի իշխանությունները նրան քաղաքական ապաստան էին տրամադրել;
Էկվադորի իշխոնությունների որոշումը հաշվի չառնելով՝բրիտանական կառավարությունը Ասանժին արտահանձնելու մտադրություն է հայտնել, դեսպանատան մոտ ոստիկանությունը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում, որպեսզի դիվանագիտական ներկայացուցչության տարածքը լքելուն պես ձերբակալի ավստրալացուն։




























