Ամերիկյան դատարանը շտապ պահանջել է կարգավորողներից սառեցնել շվեցարական բանկում հաշիվը, որը, ենթադրաբար, Berkshire Hathaway եւ 3G Capital ընկերությունների կողմից HJ Heinz պարենային կորպորացիան գնելուց առաջ օգտագործվել են ինսայդերական գործարքների համար:
Արժեքավոր թղթերի եւ բորսաների գծով Կոմիտեի SEC տվյալներով` տվյալ գործարքում թրեյդերներն աշխատել են 28 մլն դոլար արժողությամբ գումար, մոտ 1,7 մլն դոլար գնման մասին պաշտոնական հայտարարումից մեկ օր առաջ բորսայի «ծայրահեղ կասկածելի» խարդախության հաշվին, գրում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Հաղորդագրության շնորհիվ Heinz-ի բաժնետոմսերը բարձրացել են 20%-ով: SEC-ում հայտարարել են, որ հաշվի սառեցումը թույլ կտա խուսափել նրանից միջոցների դուրսհանումից եւ կստիպի անհայտ թրեյդերներին բացահայտվել:
Berkshire Hathaway (Միլիարդեր Ուորեն Բաֆեթի ընկերությունը) կոնսորցիումի եւ 3G Capital-ի կողմից Heinz-ի գնումը սննդի համաշխարհային արդյունաբերության մեջ խոշորագույնն է:




























