Հռոմի նոր Պապի ընտրության համար Կոնկլավը կարող է տեղի ունենալ մարտի 15-ին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողներին հայտնել է Սուրբ աթոռի տպագրության ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդինին:

Ավելի վաղ Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Կոնկլավի սկիզբը պետք է հաստատվի «վատիկանյան գահի» ռեժիմ հայտարարելուց հետո 15-20 օրվա ընթացքում, որը կսկսվի փետրվարի 28-ին, երեկոյան ժամը 20-ից:

Լոմբարդինին պարզաբանել է, որ մինչեւ Կոնկլավի մեկնարկը երկշաբաթյա ժամկետը պայմանավորված է նրանով, որ այդ ընթացքում Վատիկան պետք է ժամանեն բոլոր կարդինալները՝ մասնակցելու համար նոր պոնտիֆիկի ընտրությանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Բայց եթե այդ ընթացքում, այսինքն մարտի կեսերին, բոլորը հասցնեն գալ, անհրաժեշտություն չի լինի սպասել եւ այդ ժամանակ, հնարավոր է, կոնկլավը կսկսվի ավելի շուտ»,-ասել է Վատիկանի տպագրության ծառայության ղեկավարը: