ԱՄՆ կործանիչները  փորձել են կտրել ռուսական «Տու-95» ռազմավարական ռմբակոծիչների ճանապարհը: Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ նախագահ Բարաք Օբաման  հանդես է եկել Կոնգրեսում, հաղորդում է  ամերիկյան NBC հեռուստաալիքը:

Կոնտակտը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզուց ոչ հեռու: Երկու «Տու-95»-ի ուղղությամբ թռել են մի քանի « F-15» կործանիչներ:  Ակտիվ գործողություններ չեն իրականացվել. ռուսական օդանավերը չեն խախտել ԱՄՆ օդային տարածքը, կողմերը պրոֆեսոնալիզմ են դրսեւորել, ինչը թույլ է տվել խուսափել միջադեպերից:

«Դա սադրանք չի եղել, սակայն գրավել է մեր ուշադրությունը»,-աղբյուրի խոսքերն է փոխանցել հեռուստաալիքը:  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում միջադեպն առայժմ չեն մեկնաբանում, հաղորդում  է «Ինտերֆաքսը»: