ԱՄՆ կառավարությունը նախատեսում է Հայիթիում երկու բանտ կառուցել, որը կարժենա մինչեւ 10 մլն դոլար, հաղորդում է Associated Press-ը: Ուղղիչ հաստատությունները կկառուցվեն առափնյա Պտի-Գոավ եւ Կաբարե ոչ մեծ քաղաքներում:
Ինչպես հայտնել է Պորտ-օ-Պրենսում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի տնօրենը, ԱՄՆ պետքարտուղարությունն այսկերպ ցանկանում է լուծել բանտարկյալներով լի բանտերի հարցը:
Նշենք, որ Պտի-Գոավի բանտն ավերվել է 2004-ին, Հայիթիի նախագահ Ժան Բերթրան Արիստիդայի տապալումից հետո: Դրանից հետո մոտ 100 բանտարկյալների պահել են ոստիկանական բաժանմունքներում: Կաբարեի բանտը նախատեսված կլինի կանանց համար:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, Հայիթի կղզում, մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 15 կմ հեռավորության վրա ավերվել է երկրի հիմնական բանտի շենքը: Որոշ բանտարկյալների հաջողվել էր փախչել, հաղորդում է РБК-ն:



























