Թբիլիսիի կլինիկայում «խոզի գրիպից» մահացել է Զուգդիդի քաղաքից տեղափոված երիտասարդը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սա Վրաստանում խոզի գրիպի` H1N1 վիրուսից մահացության արդեն հինգերորդ դեպքն է: Այս սեզոնի սկզբից Վրաստանում բժիշկներին դիմելու տասնյակ հազարավոր դեպքեր են արձանագրվել: Նրանցից 143 –ի դեպքում H1N1 վիրուսը լաբորատոր կերպով հաստատվել է: