Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հայ ընտրողներին անվտանգ եւ արդյունավետ ընտրություններ է մաղթել: «Այնպես արեք, որպեսզի ձեր ձայնը լսելի լինի, Քվեարկեք»,-ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ, որը տեղադրված է Facebook-ի դեսպանատան պաշտոնական էջում:
Իր հերթին, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը twitter-ի իր միկրոբլոգում դիմել է հայ ընտրողներին, նշելով. «Բարի լույս հայ ընտրողներ: Հույս ունեմ, որ այսօր դուք կգնաք քվեարկության հանուն նրա, ում ընտրել եք»:




























