2011 թվականին խոշորագույն զենք արտադրողների թոփ-100-ում տեղ են զբաղեցրել ռուսական ութ ձեռնարկություններ:  Վրկանիշային աղուսյակը կազմել է Ստոկհոլմի` աշխարհի խնդիրները հետազոտող միջազգային ինստիտուտը:

Աղյուսյակի մեջ մտել են` «Ավիաշինարարական միացյալ կորպորացիա»-ն (18-րդ տեղ), «Ալմազ-Անտեյ»-ը (22-րդ հորիզոնական), «Սուխոյ» ավիաշինարարական կորպորացիան (38-րդ տեղ),  «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ը (40-րդ տեղ),  «Շարժիչաշինարարարական միացյալ կորպորացիա»-ն (61-րդ հորիզոնական), « Դերժինսկու անվան “Ուրալվագոնզավոդ” Միացյալ ԳՀԿ»-ն (64-րդ տեղ),  «Իրկուտ» ԳՀԿ-ն (68-րդ տեղ) եւ «Ռադիոտեխնիկական եւ տեղեկատվական համակարգեր»-ը (69-րդ հորիզոնական):

Վարկանիշը գլխավորել են երկու ամերիկական` Lockheed Martin, Boeing եւ մեկ բրիտանական`BAE Systems ընկերությունները: Առաջինը ինչպես եւ Boeing-ը զբաղվում է օդանավ, էլեկտրոնիկա, հրթիռներ արտադրելով: Lockheed Martin-ը զենքի վաճառքից ստացել է ավելի քան 36 մլրդ դոլար,Boeing-ը` մոտ 31 մլրդ դոլար, իսկ բրտանական  BAE Systems-ը` 29 մլրդ դոլար: Ռուսական ընկերությունները վաստակել են մոտ 19 մլրդ դոլար, հաղորդում է ՌԲԿ-ն: