2013 թվականի ամռանն Ուկրաինայում, կարեւորագույն իրադարձություններից մեկի` Օդեսայի չորրորդ միջազգային կինոփառատոնի ժամանակ կկայանա Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետադարձ ցուցադրությունը: Նախատեսվել է ակնառու կինեմատոգրաֆի բոլոր ֆիլմերի հետադարձ ցուցադրությունը, որոնց մեջ կլինեն «Մոռացված նախնիների ստվերները», «Աշիկ Քերիբ», «Նռան գույնը» եւ ուրիշներ, ինչպես նաեւ նրա մասին փաստագրական ֆիլմեր:
Բայց տոնակատարությանը նվիրված հիմնական իրադարձությունը կլինի «Փարաջանով» լիամետրաժ բայոպիկը: Այն նկարահանել է ուկրաինացի կինոռեժիսյոր Ելենա Ֆետիսովան իր գործընկերոջ` հայկական ծագում ունեցող ֆրանսիացի Սերժ Ավեդիկյանի հետ, որը 3 տարի առաջ շնորհվել է Կաննի «ոսկե դափնեպսակով»` լավագույն կարճրամետրաժ ֆիլմի համար: «Փարաջանով»-ում նա կատարում է Մաեստրոյի դերը` 40-ից 60 տարեկան հասակում:Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեւել են 4 տարի: «Փարաջանովի» բյուջեն հասնում է մոտ 2 մլն եվրոյի, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Օդեսայի չորրորդ միջազգային կինոփառատոնը կկայանա 2013 թվականի հուլիսի 12-20-ը: Ամբողջական ծրագիրը հայտնի կլինի իրադարձության սկզբից մեկ ամիս առաջ:
Հայկական ծագում ունեցող հանրահայտ ռեժիսյոր Սերգեյ Փարաջանովը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել նոր կինոլեզուներ որոնելու շնորհիվ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մոռացված նախնիների ստվերներ»-ը եւ «Նռան գույն»-ը:
Սերգեյ Փարաջանովը նաեւ գրել է սցենարներ եւ նկարիչ է եղել` նա մեծ քանակությամբ նկարներ է թողել:
1965-1968 թվականներին Ուկրաինայում բնակվող Փարաջանովն ենթարկվել է քաղաքական դաժան հալածանքների: Նա դատապարտվել է հինգ տարի ազատազրկման: Մեծ ռեժիսյորը մահացել է թոքերի քաղցկեղից 1990 թվականին` Երեւանում:




























