Twitter-ում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն արդեն 4 միլիոն հետեւորդ ունի, որոնց թիվն աճում է ամեն օր, եւ հնարավոր է, նման ուշադրության պատճառը նախօրեին Twitter-ում անձամբ նրա գրած մի քանի գրառումներն են:
Դեռ հայտնի չէ՝ կշնոհավորի՞ արդյոք Չավեսն իր 4 միլիոներորդ հետեւորդին: Իր երեքմիլիոներորդ հետեւորդին Վենեսուելայի նախագահը տուն էր նվիրել, իսկ երկումիլիոներորդին` համակարգիչ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին հայտնի էր դարձել Վենեսուելայի առաջնորդի Կարակաս ժամանելու մասին: Պետության ղեկավարը հայրենիք վերադառնալը ոգեւորութամբ էր ընդունել: Ուգո Չավեսը նաեւ շնորհակալություն էր հայտնել Կուբայի իշխանություններին աջակցության համար:
Կուբայում Չավեսի բուժումը տեւել էր երկու ամիս: Անցյալ տարվա դեկտեմբերին նա ենթարկվել էր քաղցկեղային ուռուցքի հեռացման չորրորդ վիրահատությանը: Չավեսի բուժման ընթացքում պետության ղեկավարի պարտականոթյունները կատարում էր Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն։




























