Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro-ն հոդված է հրապարակել Հայաստանի նախագահական ընտրությունների մասին: Ներկայացնում ենք ֆրանսիական պարբերականի հրապարակումից մի հատված:
«Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հաղթական պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար. պատերազմ, որը նախկին խորհրդային հանրապետության անկախությունից ի վեր հայրենասիրության ներշնչման աղբյուր է հանդիսանում: Նա եղել է ներքին գործերի նախարար, 2008թ. գերագույն աստիճանին հասնելուց առաջ 2007թվականին եղել է վարչապետ:
Եվրամիության հետ նրա մերձեցման քաղաքականությունն ունի առավելություն այն առումով, որ հակազդեցության չի մղում Մոսկվային, որն իր ռազմական ներկայության շնորհիվ կարող է վստահ լինել իր հարավային հարեւանի ազնվության վրա:
«Մենք միայն նախագահ չենք ընտրում, այլ նաեւ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար»,-հիշեցնում է նախագահական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անվտանգության գործոնը, որը երկու թշնամական հարեւանների` Թուրքիայի եւ Ադրբեջանի պատճառով խիստ կարեւորվում է հայերի կողմից, ապահովում է բնակչության մի ստվար հատվածի վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ»:



























