Թուրքիայի մարդու իրավունքների միության ռասիզմի դեմ հանձնաժողովում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ հանձնաժողովի անդամ Ռագըփ Զարաքոլուն եւ Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը խոսել են Հայոց ցեղասպանության մասին փաստող «Կապույտ գրքից»։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Bianet.org-ը, Ռագըփ Զարաքոլուն եւ Արա Սարաֆյանը  «Պատգամավորների կարդալու եւ հաղորդակցելու ազատությանը տեր կանգնենք» խորագրի ներքո արած հայտարարությունից հետո ասուլիսին ներկա գտնվողների հետ գնացել են Գալաթասարայի փոստատուն եւ «Կապույտ գրքի» օրինակներն ուղարկել Թուրքիայի խորհրդարանի նախագահին եւ խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներին։

Նշենք, որ 2009-ին եւս «Կապույտ գրքի» օրինակներն ուղարկվել էին խորհրդարան, սակայն որոշակի արգելքներ էին եղել եւ դրանք չէին հասել պատգամավորներին։

Հիշեցնքնենք, որ «Կապույտ գրքի» հեղինակներն են Լորդ Վիսկոնտ Բրայսը եվ հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբին: Այն իրենից ներկայացնում է 1916 թվականին Բրիտանական խորհրդարանում արված մի զեկույց, որը փաստում է Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության իրողությունը: