ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորին այսօր`փետրվարի 19-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա տեղեկացրեց, որ Միլիորին շրջայց է կատարել թանգարանում, ծառ տնկել հիշողության պուրակում, բայց որեւէ մեկնաբանություն չի արել: Հայկ Դեմոյանն ասաց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը հետաքրքվել է ընթացող շինարարական աշխատանքներով, ներկայացրել են, որ հարյուրամյակի հետ կապված թանգարանը պատրաստվում է, երկուսուկես անգամ մեծանալու է եւ այլն: «Պատվիրակության անդամները եւս տպավորված էին, որ այդպիսի մեծ թափով աշխատանք է գնում»,- նշեց Հայկ Դեմոյանը:




























