Կոտ դ` Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոն այսօր կանգնել է Հաագայի միջազգային քրեական դատարանի առջեւ: Նրան մեղադրում են մարդկության դեմ կատարված հանցագործության համար, տեղեկացնում է «Էխո Մոսկվին»:

Գբագբոն 2010թ-ին պետք է  իշխանությունը հանձներ երկրի նորընտիր նախագահ Ալասան Ուատարեին, սակայն այդպես էլ վայր չէր դրել լիազորությունները: Երկրում առաջացել էր քաղաքական ճգնաժամ, սկսվել էին ռազմական գործողություններ: Միայն 2011թ. ապրիլին ՄԱԿ-ի, ֆրանսիական կոնտինգենտի եւ նորընտիր նախագահի ուժերին համատեղ հաջողվել էր տապալել Գբագբոին:

Նախնական տվյալներով` հակամարտությանը զոհ էր գնացել երեք հազար մարդ: Գբագբոյին մեղադրում են ցույցերը ցրելու ժամանակ մարդկանց սպանության եւ բնակելի թաղամասերը գնդակոծելու մեջ: