ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին փետրվարի 24-ից մարտի 6-ը մեծ շրջագայություն կիրականացնի, որի ընթացքում կայցելի Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Քաթար եւ Միացյալ Արաբական Էմիրություններ:

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարայում Քերրին մի շարք հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկի ռազմավարական առաջնահերթությունները` սկսած Սիրիայի ճգնաժամից մինչեւ տարածաշրջանային կայունություն, խաղաղություն եւ անվտանգություն:

Օրակարգում կլինեն նաեւ երկկողմ հարաբերությունների խորացմանը, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Նշենք, որ սա Քերրիի առաջին օտարերկրյա շրջագայությունն է պետքարտուղարի պաշտոնում: