Հյուսիսային Կորեայի իշխանությունները միջուկային փորձարկումներ իրականացրած մասնագետներին պարգեւատրել են երկրի մայրաքաղաք Փհենյան ճանապարհոդությամբ:
Պարգեւատրված միջուկաբանները Փհենյանում «հիշարժան օրեր կանցկացնեն` վայելելով սպասարկման բարձր մակարդակը», ասված է փետրվարի 20-ին ԿԿՀԳ-ի տարածած հայտարարության մեջ: Ճանապարհորդության մասնակիցները ուրախ ժամանակ կանցկացնեն բաց սահադաշտում:
Նրանց ծրագրում նախատեսված է այց Կիմսուսանի Արեւի պալատ հուշահամալիր, որտեղ գտնվում են պետության նախկին առաջնորդների ` Կիմ Իր Սենի եւ նրա որդի Կիմ Չեն Իրի դամբարանները, գրում է «Ռոսիսյկայա գազետան»:
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ն ստորերկրյա միջուկային փորձարկումներ էր անցկացրել փետրվարի 12-ին: Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնել էր, որ ի տարբերություն նախկին երկու պայթյունների (2006 եւ 2009թթ.), «այս անգամ ավելի կատարելագործված լիցք էր կիրառվել»:




























